Free Fire սմարթֆոնային խաղի ստեղծողները հայտարարել են, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կանցկացնի այդ խաղի ուղիղ եթերը, տեղեկացնում է Goal-ը:
Նշվում է, որ խաղի հերոսներից մեկի ՝ Կրոնոսի նախատիպը, հենց պորտուգալացի ֆուտբոլիստն է: 35-ամյա հարձակվողի հերոսը ապրում է իր գալակտիկայում, որտեղ նա գերիշխող դիրք է զբաղեցնում:
Ուղիղ եթերն անցկացվելու է դեկտեմբերի 13-ին ՝ 10:00-ին:
Ռոնալդուն խոստացել է ուղիղ եթերից հետո, կիսվել տպավորություններով իր ինստագրամյան ալիքում: