Սեպտեմբերի 27-ից 30-ը կայացան Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 9-րդ տուրի հանդիպումները: Տուրը մեկնարկեց «Գանձասար-Կապան» — «Երևան» խաղով, որում կապանյան թիմը 4 պարտությունից ու 4 ոչ-ոքիից հետո տարավ այս մրցաշրջանում իր առաջին հաղթանակը: «Երևանը» շարունակում է պարտությունների շարքը:
Սեպտեմբերի 29-ին «Ուրարտուն» ընդունել էր առաջատար «Արարատին» և կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակի հասնել:
«Նոան» սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Ալաշկերտին», որն իր անընդմեջ հաղթանակների շարքը հասցրեց 4-ի:
Տուրն ավարտվեց սեպտեմբերի 30-ին կայացած «Լոռի» — «Շիրակ» և «Արարատ-Արմենիա» — «Փյունիկ» խաղերով: Հյուսիսային դերբիում գրանցվեց գոլազուրկի ոչ-ոքի: Գործող չեմպիոնը 3-1 հաշվով հաղթեց «Փյունիկին»:
Կայացած տուրից հետո Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակն այս տեսքն ունի՝
| N | Թիմեր | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Մ |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| 1. |
|
9 | 6 | 1 | 2 | 14 | 6 | 19 |
| 2. |
|
9 | 5 | 3 | 1 | 12 | 6 | 18 |
| 3. |
|
8 | 5 | 1 | 2 | 17 | 8 | 16 |
| 4. |
|
7 | 5 | 1 | 1 | 12 | 6 | 16 |
| 5. |
|
8 | 4 | 2 | 2 | 9 | 10 | 14 |
| 6. |
|
9 | 4 | 0 | 5 | 16 | 18 | 12 |
| 7. |
|
9 | 3 | 2 | 4 | 9 | 8 | 11 |
| 8. |
|
9 | 2 | 2 | 5 | 7 | 14 | 8 |
| 9. |
|
9 | 1 | 4 | 4 | 7 | 11 | 7 |
| 10. |
|
9 | 0 | 0 | 9 | 4 | 20 | 0 |
Հիշեցնենք, որ 10-րդ տուրը կմեկնարկի հոկտեմբերի 4-ին՝ հետնապահ «Երևանը» Վանաձորում կընդունի առաջատար «Արարատին»: Հոկտեմբերի 5-ին «Արարատ-Արմենիան» կընդունի «Ալաշկերտին», «Լոռին» կխաղա «Փյունիկի» հետ, «Ուրարտուն» կհյուրընկալի «Շիրակին»: Տուրը կավարտվի հոկտեմբերի 6-ին՝ «Նոա» — «Գանձասար-Կապան» խաղով:




























































