Մյունխենի «Բավարիայի» Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է ակումբի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Ռոբերտը 2020 թվականի լավագույն ֆուտբոլիստն է: Նա շատ գոլեր է խփել և 5 մրցանակ էր շահել:
Ես զանգահարել եմ Ջանի Ինֆանտինոյին և խոսել եմ նրա հետ: Լևանդովսկին «Ոսկե գնդակ» ստանալու գլխավոր հավակնորդն է», -ասել է Ռումենիգեն:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն այս տարի չեղարկեց այդ մրցանակի հանձնումը: