Միլանի «Ինտերի» ղեկավարական կազմը որոշել է տրանսֆերներ չիրականացնել այս ձմռանը, տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ ակումբը կորոնավիրուսի համավարակի պատճառով ֆինանսական խնդիրներ ունի և չի պատրաստվում գումարներ ծախսել:
Նոր գնումներ հնարավոր են միայն այն դեպքում, եթե ակումբը վաճառի իր ֆուտբոլիստներին:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Կոնտեի գլխավորած թիմը վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: