«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոնխոսել է Ա սերիայում թիմի մրցելույթների մասին, հաղորդում է Football Italia-ն։
«Չեմ կարծում, որ խուճապի մատնվելու կարիք կա։ Պարզապես, «Նապոլին» այժմ հոգեբանորեն լավ վիճակում չէ։ Մենք պետք է վերադարձնենք վստահությունը մեր ուժերի նկատմամբ: Այդ ուղղությամբ էլ աշխատելու ենք»:
Հիշեցնենք, որ Գատուզոն վերջերս նշանակվեց նեապոլիտանական ակումբի գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Կառլո Անչելոտիին: