Իսպանական «Կադիսի» կիսապաշտպան Ալբերտո Պերեան պատմել է, որ Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին հրաժարվել է իր հետ փոխանակվել խաղաշապիկներով, տեղեկացնում է El Desmarque-ը:
«Խաղից առաջ Մեսսիին խնդրեցի փոխանակվել խաղաշապիկներով: Նա պատասխանեց, որ խաղի ավարտից հետո անպայման կմոտենա ինձ:
Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո ես մոտեցա Լեոյին և խնդրեցի նրա մարզաշապիկը իսկ նա պատասխանեց, որ արդեն այն տվել է ինձ:
Ես ինձ խաբված եմ զգում»,- ասել է Ալբերտո Պերեան:
Հիշեցնենք, որ «Կադիս»-«Բարսելոնա» հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով ՝ 2:1 հաշվով: