ՄՅՈւ-ի հարձակվող Ջեսի Լինգարդը կարիերան կարող է շարունակել Շոտլանդիայի առաջնությունում, տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ «Սելթիկը» և «Ռեյնջերսը» լրջորեն հետաքրքրված են Լինգարդի ծառայություններով:
Երկու ակումբներն էլ մտադիր են վարձակալել Լինգարդին ՝ հետագայում գնելու նպատակով:
Հիշեցնենք, որ Ջեսիի պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ ավարտվում է 2021 թվականին: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը ոչ մի հանդիպման չի մասնակցել: