Ավարտվել է Արգենտինայի Գավաթի եզրափակիչը, որում «Ռիվեր Փլեյթը» հանդիպել է «Սենթրալ Կորդովայի» հետ: Վճռորոշ խաղն ավարտվել է «Ռիվեր Փլեյթի»՝ 3:0 հաշվով հաղթանակով:
Խփած գոլերով աչքի են ընկել Իգնասիո Սկոկոն, Իգնասիո Ֆերնանդեսն ու Խուլիան Ալվարեսը: Այսպիսով, Մարսելո Գալյարդոյի թիմը պատմության մեջ երրորդ անգամ դարձել է Արգենտինայի Գավաթի հաղթող:
Ավելի վաղ «Ռիվեր Փլեյթը» այս մրցաշարում հաղթել էր 2016 և 2017 թվականներին:
Հիշեցնենք՝ նոյեմբերին «Ռիվեր Փլեյթը»Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչում պարտվել է «Ֆլամենգոյին» 1:2 հաշվով:
Արգենտինայի առաջնությունում «Ռիվեր Փլեյթը» մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 27 միավոր: Առաջատար «Արգենտինոս Խունիորսին» զիջում է 3 միավորով: