Լա լիգայի 12-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց «Կադիսին»: 8-րդ րոպեին Գիմենեսն առաջ մղեց տանտերերին:
57-րդ րոպեին «Կադիսի» պաշտպան Ալկալան դարձավ ինքնագոլի հեղինակ: 63-րդ րոպեին Նեգրեդոն առաջ մղեց տանտերերին:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 14 միավորով 7-րդն է: «Կադիսը» 5-րդն է 18 միավորով:
Տեսանյութն՝ այստեղ: