ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա լիգայի «Շաբաթվա լավագույն խաղացող» կոչման հավակնորդների անունները:
Մրցանակին հավակնում է 4 ֆուտբոլիստ. «Միլանի» կիսապաշտպան Յենս Հաուգեն, «Մոլդեի» կիսապաշտպան Մագնուս Էյկրեմը, «Լիլի» հարձակվող Բուրակ Յըլմազն ու «Բրագայի» կիսապաշտպան Գալենոն:
Հաուգեն գոլի ու գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Սելթիկի» դեմ խաղում (4-2):
Էյկրեմը 1+1-ի հեղինակ է դարձել «Դանդոլկի» դեմ խաղում (3-1):
Յըլմազը դուբլի հեղինակ է դարձել «Սպարտայի» դեմ խաղում (2-1):
Գալենոն գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել ԱԵԿ-ի դեմ խաղում (4-2):
Кто был лучшим в #ЛигаЕвропы? Голосуй!
💥 Эйкрем
💥 Хауге
💥 Бурак
💥 Галено— УЕФА (@UEFAcom_ru) December 3, 2020