Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Ռոման» երեկ հյուրընկալել էր «Յանգ Բոյզին» (3-1)։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ խաղակեսում փոխարինման մտավ և մասնակցեց իր թիմի հաղթանակին:
83-րդ րոպեին «Յանգ Բոյզի» պաշտպան Մոհամեդ Կամարան շատ տգեղ արարքով աչքի ընկավ: Նա բռունցքով հարվածեց Մխիթարյանին և հեռացվեց խաղադաշտից:
Նշենք, որ այդ դրվագում Հենրիխը պայքար էր մղում գնդակի համար և ոչ մի ագրեսիվ գործողություն չէր ցուցաբերում Գվինեան ներկայացնող ֆուտբոլիստի նկատմամբ, ինչն էլ ավելի անհասկանալի է դարձնում Կամարայի նման ռեակցիան: