«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 18-ին ու հետաձգում այլևս չի լինելու։
«Կլասիկոն լինելու է ու այլևս հետաձգումներ չեն լինելու։ Մենք պետք է անցկացնենք հանդիպումը։ Մենք բարդ իրավիճակում ենք, բայց դա համատեղելի է ֆուտբոլի հետ։
Խաղի ընթացքում հանգիստ է լինելու։ Մենք կրում ենք պատասխանատվություն անվտանգության համար։ Երկրպագուները կարող են գալ ընտանիքով ու ընկերներով։ Կլասիկոն սպորտի ու հանգստության տոն է լինելու»,-Բարտոմեուի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին նախատեսված հանդիպումը հետաձգվել էր Բարսելոնայում մասսայական ցույցերի ու անկարգությունների պատճառով։