Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Շախտյորին» 0-2 հաշվով պարտվելուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, գրում է El Mundo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զիդանը կարող է հեռացվել առաջիկա ժամերին։ «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը լրջորեն մտածում է այդ մասին։
Զիդանի հեռացման դեպքում նրան փոխարինելու գլխավոր թեկնածուն Մաուրիսիո Պոչետինոն է։
Ֆլորենտինո Պերեսը դիտարկում է նաև Ռաուլի տարբերակը, եթե Զիդանը հեռացվի։ Ակումբի ղեկավար կազմը այս պահին գնահատում է իրավիճակը։