Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունել է «Բրյուգեին»։ «Արքայական» ակումբը մեկնարկային տուրում ՊՍԺ-ին պարտվելուց հետո այսօր պարտավոր է հաղթել մրցակցին։ Հենց այդպես արտահայտվեց Զինեդին Զիդանը նախախաղային ասուլիսի ընթացքում։
Արդեն հայտնի է տանտերերի մեկնարկային կազմը։ Վնասվածքից ապաքինված Լուկա Մոդրիչը մեկնարկային կազմում է, մինչդեռ Իսկոն և Մարսելոն մնացել են պահեստային նստարանին։
«Ռեալ» – 13․ Տիբո Կուրտուա, 2․ Դանի Կարվախալ, 4․ Սերխիո Ռամոս, 5․ Ռաֆայել Վարան, 6․ Նաչո, 7․ Էդեն Ազար, 8․ Տոնի Կրոս, 9․ Կարիմ Բենզեմա, 10․ Լուկա Մոդրիչ, 14․ Կազեմիրո, 17․ Լուկաս Վասկես
Հավելենք, որ հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 21։00-ին։