Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն երկարաձգել է «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագիրը: Այս մասին տեղեկացնում է CBS Sports-ը:
Այսպիսով, Դե Բրույնեն մինչև 2025 թվականը պայմանագրով կապված է «երկնագույնների» հետ:
Նշվում է, որ բելգիացին այդ քայլին մեծապես դիմել է այն պատճառով, որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նույնպես երկարաձգել է «Սիթիի» հետ գործող համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ 29-ամյա խաղացողի նախկին պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2023 թվականին: