Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Ռեալն» ընդունել էր «Ալավեսին»:
Զիդանի թիմը հերթական խայտառակ խաղն անցկացրեց ու պարտվեց 1-2 հաշվով: Պերեսի ու Խոսելուի գոլերին «Ռեալից» պատասխանեց Կասեմիրոն:
Այս հաղթանակի շնորհիվ «Ալավեսը» մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքն ու այժմ 13 միավորով 10-րդն է, իսկ «Ռեալը» 17 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։