VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Վանը» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ընդունել է Գյումրիի «Շիրակին»:
Առաջին կեսից հետո թիմերը մեկական գոլ են փոխանակել:
Տանտերերի կազմում 24-րդ րոպեին հաշիվը բացել է Միհրան Մանասյանը, իսկ 36-ին գյումրեցիների ֆուտբոլիստ Արամ Մուրադյանը հավասարեցրեց այն: