Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի «Բրյուգեի» -ի դեմ խաղի նախօրեին խոսել է կիսապաշտպան Էդեն Ազարի վերականգնման մասին.
«Կարծում եմ, որ նա վիրահատության կարիք չունի, բայց հաստատ չգիտեմ: Կարող եմ ասել միայն, որ նրա վնասվածքի հետ կապված իրավիճակը այժմ վերահսկելի է:
Հուսով եմ, որ նա կվերադառնա ավելի շուտ, քան սպասվում է, քանի որ խոսք է գնում մեկից երկու շաբաթ վերականգնման մասին. պետք է համբերատար լինել: Հուսով եմ, որ նա շուտ կվերադառնա», — ասել է Զիդանը :