Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն մեկնաբանել է Ժերար Պիկեի վնասվածքը.
«Պիկեի վնասվածքը լուրջ կորուստ է մեզ համար, քանի որ նա երկար տարիներ հանդես է գալիս այս ակումբում և իրենից մեզ ուժ է ներկայացնում: Չեմ կարող ասել, թե արդյո՞ք կկարողանամ իրեն փոխարինել, բայց ամեն ինչ կանեմ՝ թիմիս օգնելու համար»,-goal. com-ին ասել է Կլեման Լանգլեն:
Հիշեցնենք, որ Պիկեն Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակում կայացած «Ատլետիկոյի» դեմ խաղում ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել ու փոխարինվել 62-րդ րոպեին: