ՄՅՈւ-ի նախկին պաշտպան Կրիս Սմոլինգը խոսել է անգլիական ակումբը լքելու գործընթացի մասին, տեղեկացնում է The Telegraph-ը:
«Ամեն ինչ տեղի ունեցավ տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Նրանք կարող էին գործարքն ավելի շուտ իրականացնել, սակայն, արհեստական խոչընդոտներ էին ստեղծում:
Բացի այդ, կինս ծննդաբերեց այդ օրերին և ես նրա կողքին լինելու փոխարեն, անհաշվելի փաստաթղթեր էի ստորագրում»,- ասել է Սմոլինգը:
Հիշեցնենք, որ Սմոլինգը մինչև 2023 թվականը հանդես կգա «Ռոմայում»: