Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ձախողված տրանսֆերի մասին․
«Մենք փորձեցինք Խամեսի հետ պայմանագիր ստորագրել ամռան սկզբին, բայց բանակցությունները ձախողվեցին, և նա մնաց Մադրիդի «Ռեալի» կազմում:
Ֆուտբոլիստները խաղում են այնտեղ, որտեղ ցանկանում են խաղալ, և Խամեսը այդ պահին ցանկանում էր խաղալ «Ռեալում»: Դրա համար նա մնաց: Եթե պայմանագիրը չի կնքվել, ուրեմն դա խաղացողի հայեցողությունն է:
Կոլումբացի խաղացողներն ունեն ֆանտաստիկ ֆիզիկական ունակություններ: Օրինակ, ես չեմ տեսել, որ պաշտպանը խլի գնդակը նույնքան լավ, որքան Լուիս Արամանտո Պերան, կամ ինչ-որ մեկը խփի այնքան գոլ, որքան Ռադամել Ֆալկաոն», – ասել է Սերեսոն: