«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն ապաքինվել է կորոնավիրուսից, հաղորդում է Marca-ն։
Կազեմիրոն պատրաստ կլինի Լա լիգայի 10-րդ տուրում կայանալիք «Վիլյառեալի» դեմ խաղին։ Էդեն Ազարի մասին դեռևս տեղեկություն չկա։
Հիշեցնենք, որ 11 օր առաջ Կազեմիրոյի և Էդեն Ազարի մոտ կորոնավիրուս էր հաստատվել։ Նրանք բաց էին թողել «Վալենսիայի» դեմ խաղը։
«Վիլառեալ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 21-ին ու սկսվելու է Երևանի ժամանակով 19։15-ին։