«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը հիմա աշխատում է Միլանի «Ինտերում», խոսել է լոնդոնյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի մասին։
«Առանց կասկածի, Լեմպարդը հիանալի աշխատանք է կատարում։ Նա շատ լավ գիտի «Չելսին», քանի որ համարվում է ակումբի լեգենդը։ Կարծում եմ՝ այդպես էր, երբ ես սկսեցի աշխատել «Յուվենտուսում»։ Ես նույնպես լավ գիտեի ակումբն ու հասկանում էի, թե ինչ էր պետք անել հաջողության հասնելու համար։ Լեմպարդը ճիշտ մարզիչ է «Չելսիի» համար»,-Կոնտեի խոսքն է մեջբերում The Telegraph-ը։
Կոնտեն գլխավորել է «Չելսին» 2016-18 թվականների ընթացքում։ Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Անգլիայի չեմպիոն և նվաճել է երկրի գավաթը։ Կոնտեն «Ինտերը» գլխավորել է 2019 թվականից։
Լեմպարդը նշանակվել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում 2019/20 թվականների մրցաշրջանից։