«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ «Կամպ Նոուից» հունվարին, հաղորդում է Goal.com-ը՝ հղում կատարելով The Sun-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է առաջարկ անել արգենտինացի աստղի տրանսֆերը գնելու համար հունվարին։
«Ման Սիթին» Մեսսիի ձեռքբերումը տեսնում է որպես միջոց, որով հնարավոր կլինի երկարաձգել պայմանագիրը նաև գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ։