«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կերկարաձգի պայմանագիրը ակումբի հետ, հաղորդում է Carrusel-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ամեն ինչ գնում է նրան, որ Ռամոսը կմնա «արքայական» ակումբում ևս 2 մրցաշրջան։ «Ռեալի» ավագն ու նախագահ Ֆլորենտինո Պերեսը համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։ Այնուհետև լուրը հերքվեց։
Ռամոսի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։