Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղից առաջ կիսվել է սպասելիքներով՝ ընդգծելով, որ հասկանում է իր խաղի ողջ պատասխանատվությունը։
«Ես հիանալի գիտեմ, թե երկրպագուներն ինձնից ինչ են սպասում, ես ինքս էլ ինձնից մեծ սպասելիքներ ունեմ։ Իմ գլխավոր քննադատը հենց ես եմ։ Մեր թիմը հիանալի կազմ ունի։ Վստահ եմ՝ օր օրի քրտնաջան աշխատելով մենք կկարողանանք հասնել ցանկալի արդյունքի։
Ես չեմ կարծում, թե «Բրյուգեի» հետ խաղում մեզ համար հեշտ կլինի։ Առավելագույնս պատրաստվել ենք այս խաղին»,- Ազարի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
28-ամյա Ազարը «Ռեալ» է տեղափոխվել «Չելսիից» 100 մլն եվրոյի դիմաց։ Այս գումարը դեռ կարող է ավելանալ ևս 45 մլն եվրոյով՝ բոնուսների հաշվին։ Ֆուտբոլիստն «Արքայական ակումբի» հետ մինչև 2024 թվականը ամառը գործող պայմանագիր է ստորագրել։
«Ռեալ»-«Բրյուգե» հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 1-ին։ Խաղի մեկնարկը 20։55-ին է։