«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
«Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը» մրցում են Ուսման Դեմբելեի տրանսֆերը գնելու համար, գրում է Goal-ը՝ հղում կատարելով SPORT-ին։
Իսպանական գրանդը պատրաստ է բաց թողնել Դեմբելեին, որպեսզի մեծացնի ֆինանսներն ու ձմռանը կարողանա գնել «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային։
Ակնհայտ է, որ Դեմբելեի համար անգլիական գրանդները նախատեսում են 105 միլիոն եվրոյից պակաս վճարել։ Հենց այդքան վճարեց «Բարսելոնան» «Բորուսիա» Դորտմունդին 2017 թվականին։