«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն միջազգային խաղերով պայմանավորված դադարը փորձում է օգտագործել իր լավագույն մարզավիճակը վերադարձնելու համար, գրում է AS-ը։
Իսպանացի կիսապաշտպանը միայնակ աշխատում է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ, որպեսզի վերջինիս ցույց տա իր ցանկությունը հակադարձելու ստեղծված իրավիճակին։
Մրցաշրջանի ավարտին «արքայական» ակումբում որոշում են կայացնելու, թե արդյոք ուզում են երկարաձգել Իսկոյի պայմանագիրը, թե ոչ։
Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը շատ խաղաժամանակ չի ստանում և դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից։