«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը զրուցել է թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ։ AS-ը գրում է, որ Ռամոսն ու Պերեսը միմյանց հետ զրուցում են գրեթե ամեն օր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի նախագահը զարմացած է, որ մամուլում կան հրապարակումներ այն մասին, որ իր և Ռամոսի միջև հարաբերություններում կան խնդիրներ։
Հաղորդվում է, որ ակումբը կընդունի Ռամոսի հեռանալու որոշումը, եթե իսպանացի պաշտպանը ավելի լավ առաջարկ ստանա, քան «Ռեալի» առաջարկը։
Հիշեցնենք, որ Ռամոսի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։