Օգտվելով միջազգային դադարից, Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» ընկերական հանդիպում է անցկացրել Առաջին խմբի ներկայացուցիչ «Սևանի» հետ ու հաղթել 3-1 հաշվով:
Կամպանյայի թիմի կազմում մեկ անգամ աչքի է ընկել Ջեյսոն Մարտինեզը, իսկ Յուսուֆ Օտուբանջոն դուբլ է ձևակերպել: