«Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին ավտովթարի է ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի օրը մայրաքաղաքի ծայրամասում: Ֆուտբոլիստը, ով գնում էր ծնողների մոտ, կորցրել է կառավարումը և դուրս եկել ճանապարհից: Ինքը ՝ Ռոմանյոլին, չի վնասվել, բայց մեկ այլ մեքենայի ուղևորներին անհրաժեշտ է եղել բժշկական օգնություն:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի կեսերին «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ևս նմանատիպ պատահարի մասնակից է եղել: