Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակներում, «Էվերթոնը» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսիին»: «Չելսին» զիջեց լիվերպուլցիներին 3:1 հաշվով:
Տանտերերից խաղի հաշիվը բացեց Ռիշարլիսոնը, իսկ իր հաշվին դուբլ ձևակերպեց Կալվերտ-Լյուինը: «Արիստոկրատները» կարողացան պատասխանել միայն Կովաչիչի խփած գնդակով:
Այս հաղթանակից հետո «Էվերթոնը» վաստակեց 17 միավոր ևբարձրացավ մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնական: «Չելսին» 29 միավորով 4-րդ տեղում է: