«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն մեկնաբանել է «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկում իր չորրորդ տեղում լինելը:
«Ես շատ հպարտ եմ և ուրախ եմ, որ ցուցակի չորրորդ տեղում եմ: Միգուցե հետագայում ես կլինեմ առաջինը, ինչու և ոչ:
Ամեն ինչ կանեմ, որ Չեմպիոնների լիգայում և Պրեմիեր լիգայում հաղթենք «Լիվերպուլի» հետ, տեսնեք, թե ինչ է տեղի կունենա:
Հիշեցնենք, որ Մանեն ճանաչվել է նաև «Լիվերպուլի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: