«Լիվերպուլի» առաջատարներից մեկը` Սադիո Մանեն ճանաչվել է մերսիսադյան ակումբի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Մանեն կարողացել է առաջ անցնել Ֆաբինյոյից և Վիրջիլ Վան Դեյկից:
Նոյեմբեր ամսվա ընթացքում Մանեն մասնակցել է «Լիվերպուլի» 6 հանդիպումների` աչքի ընկնելով 3 անգամ: Մանեի ակտիվում կա նաև մեկ գոլային փոխանցում: