Բելառուսի առաջնության 28-րդ տուրի շրջանակում «Նեմանը» հյուրընկալվեց «Սմոլևիչի» ակումբին (1-4):
Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Ղադիմյանը, ով այս խաղում դարձավ դուբլի հեղինակ:
Իր առաջին գնդակը Ղադիմյանը հեղինակեց առաջին խաղակեսի 38-րդ րոպեին: Ընդմիջումից հետո ՝ 59-րդ րոպեին, Ղադիմյանը խփեց այս խաղում իր երկրորդ գոլը:
Հայաստանի հավաքականի հարձակվողը փոխարինվեց 86-րդ րոպեին: