Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան, ով վերջերս վիրահատության էր ենթարկվել, ցանկանում է ժամանակից շուտ դուրս գալ հիվանդանոցից, տեղեկացնում է Marca-ն:
Նախկին ֆուտբոլիստի գլխուղեղի տրոմբը հաջողությամբ հեռացվել է և այժմ Մարադոնան պետք է վերականգնողական շրջան անցնի:
«Դիեգոն բավական բարդ հիվանդ է, քանի որ հաշվի չի առնում մեր ցուցումները: Կփորձենք ամեն ինչ անել, որ Մարադոնան մնա հիվանդանոցում և ստանա անհրաժեշտ բուժումը»,- ասել է արգենտինացուն բուժող բժիշկը:
Հիշեցնենք, որ 60-ամյա արգենտինացին հոսպիտալացվել էր նոյեմբերի 2-ին: