Պաշտպան Սամուել Ումտիտին կարող է հեռանալ «Բարսելոնայից»: Այս մասին տեղեկացնում է todofichajes-ը:
Ինչպես հաղորդվում է՝ ֆուտբոլիստը թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի պլաններում չկա: «Կապտանռնագույնները» դեռ ամռանն էին ուզում բաժանվել ֆրանսիացուց, սակայն առաջարկ չէին ստացել նրա տրանսֆերի վերաբերյալ:
Նշվում է, որ հիմա Ումտիտիի տեղափոխությամբ հետաքրքրված է «Լիոնը»: Ֆրանսիական թիմը պատրաստ է հունվարին վարձակալել պաշտպանին: Այդ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև մրցաշրջանի ավարտ: «Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել իր խաղացողին:
Հիշեցնենք, որ Ումտիտին «Լիոնի» սան է: