Այս շաբաթ կայացան Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղերը: ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 4 խաղացողի, որոնք հավակնում են շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը:
Այսպիսով, հավակնորդների թվում են. «Լիլի» հարձակվող Յուսուֆ Յազիջին, «Սպարտայի» հարձակվող Լուկաշ Յուլիշը, ՊԱՕԿ-ի կիսապաշտպան Անդրիա Ժիվկովիչն ու «Բայերի» կիսապաշտպան Լեոն Բեյլին:
Յազիջին հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Միլանի» դեմ խաղում (3-0), Յուլիշը 3 գոլ է խփել «Սելթիկի» դարպասը (4-1), Ժիվկովիչը դուբլ էր ձևակերպել ՊՍՎ-ի դեմ խաղում (4-1), իսկ Բեյլիի երկու գոլն օգնեց «Բայերին» հաղթել «Հապոելին» (4-2):