Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 3-րդ տուր
G խումբ
Կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Կիևի «Դինամոյին»: Կատալոնյան թիմի կազմում աչքի ընկան Մեսսին և Պիկեն: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Ցիգանկովը:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
Խմբի մյուս խաղում «Յուվենտուսը» արտագնա խաղում 4:1 հաշվով հաղթեց «Ֆերենցվարոշին»: Թուրինյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձան Մորատան ու Դիբալան:
Գոլերի տեսանյութն՝ այստեղ:
3-րդ տուրից հետո «Բարսելոնան» 9 միավորով խմբի միանձնյա առաջատարն է: «Յուվենտուսը» ունի 6 միավոր: