ՉԼ խմբային փուլի 3-րդ տուրում «Զենիթը» Սանկտ Պետերբուրգում ընդունել էր «Լացիոյին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։
Հանդիպման 32-րդ րոպեին Ձյուբայի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ալեքսանդր Երոխինը ու պետերբուրգցիները ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակով։ Երկրորդ կեսի միայն վերջնամասում՝ 82-րդ րոպեին իտալացիներին հաջողվեց գրավել ռուսների դարպասը․ աչքի ընկավ Ֆելիպե Կայսեդոն։
«Զենիթի» ֆուտբոլիստները մինչև վերջին վայրկյանը չէին հանձնվում ու հիմնական ժամանակի ավելացված վերջին րոպեին ևս մեկ անգամ գրավեցին «Նապոլիի» դարպասը, սակայն մրցավարը դիմեց VAR-ի օգնությանն ու արձանագրեց խաղից դուրս վիճակ։
Հանդիպման գոլերը՝ այստեղ։