Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը ՉԼ-ի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում գրավեց Միլանի «Ինտերի» դարպասը: Այդ գոլը Ռամոսի համար, «Ռեալի» կազմում 100-րդն էր.
«Բարդ խաղ էր: Նրանք պինդ թիմ ունեն: «Ինտերին» հաջողվեց խաղալ իր ֆուտբոլը, որի համար «պարգևատրվեց» 2 գոլով, սակայն վերջում մենք կարողացանք ևս մեկը խփել ու հաղթել խաղը:
100-րդ գոլը «Ռեալի» կազմու՞մ: Անձնական ռեկորդները երկրորդական են, սակայն ուրախացնում են, երբ օգնում են թիմի հաղթանակներին: Հույս ունեմ, որ հետագայում էլի կարևոր գոլեր կխփեմ»,-ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է Ռամոսը:




























































