Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան երեկ հոսպիտալացվել է: 60-ամյա Մարադոնան առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին հայտնում է TyC Sports- ը
Այսօր հայտնի է դարձել, որ արգենտինացին ստիպված կլինի շտապ վիրահատության ենթարկվել: Հետազոտությունը ցույց է տվել, որ նրա մոտ առկա է գլխուղեղի անոթների թրոմբ:
Վերջին տարիներին Մարադոնան ունեցել է բազմաթիվ առողջական խնդիրներ: Մասնավորապես, Ռուսաստանում կայացած Աշխարհի 2018 թվականի գավաթի խաղարկության Արգենտինա — Նիգերիա խաղում լեգենդար ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը: