«Գանձասար-Կապան» ՖԱ-ն այսօր հանդես եկավ Vbet ՀՊԼ-ից ժամանակավորապես դուրս գալու հայտարարությամբ:
Այնուհետև, ՀՖՖ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ կապանյան թիմը չի ներկայացել 03.11.2020-ին նշանակված «Արարատ-Արմենիայի» դեմ խաղին և ավելացրեց, որ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը մինչ օրս պաշտոնապես չի տեղեկացրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթները դադարեցնելու վերաբերյալ:
Այնուամենայնիվ, եթե կապանյան թիմը պաշտոնապես դուրս գա առաջնությունից, միավորների վերահաշվարկ կկատարվի: Առաջնության կանոնադրության համաձայն, եթե մրցաշարի 50 և ավելի տոկոս տուրերը խաղարկված չեն, թիմը դուրս է հանվում առաջնությանը մասնակից թիմերի ցանկից, հանվում են նաև այն միավորները, որոնք խաղարկվել են կապանյան թիմի մասնակցությամբ խաղերում: