1986 թվականին Աշխարհի չեմպիոն արգենտինացի Դիեգո Մարադոնան հոսպիտալացվել է Լա Պլատայի հիվանդանոցներից մեկը, հայտնում է Todo Noticias-ը:
Աղբյուրի համաձայն՝ Մարադոնան, ով ներկայումս «Գիմնասիա և Էսգրիմա» ակումբի գլխավոր մարզիչն է, մի շարք հետազոտություններ կանցնի հիվանդանոցում: Հոկտեմբերի 30-ին 60 տարեկան դարձած Մարադոնան վերջերս սկսել էր իրեն վատ զգալ, նա դժվարությամբ է սկսել քայլել:
Ավելի վաղ հայտի էր դարձել, որ Մարադոնան ինքնամեկուսացվել է այն բանից հետո, երբ շփվել է մարդու հետ, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս: