Բունդեսլիգայի 6-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմը» հյուրընկալեց «Ունիոնին» (1-3):
Հանդիպման հաշիվը բացվեց 60-րդ րոպեին, երբ նշանակված 11-մետրանոցն իրացրեց Մակս Կրուզեն: Մինչ այդ, 58-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Ռոբերտ Կնոֆը:
62-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը:
Ադամյանը 80-րդ րոպեին դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Պատասխան գնդակը տանտերերի կազմում հեղինակեց Մունես Դաբուրը:
Սակայն, «Հոֆենհայմը» չկարողացավ խուսափել պարտությունից: 85-րդ րոպեին Պոհենպաոլոն հաղթանակ պարգևեց «Ունիոնին»:
Սարգիս Ադամյանը խաղի վերջնամասում կարող էր գոլի հեղինակ դառնալ, բայց պաշտպանը փակեց Հայաստանի հավաքականի հարձակվողի հարվածը:
Ավելացված ժամանակում էլ Տոխերտը երրորդ գնդակն ուղարկեց Ադամյանի թիմի դարպասը:
«Հոֆենհայմն» իր ակտիվում ունի 7 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: