Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ՉԼ-ի 3-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղում, տեղեկացնում է AS-ը:
«Մենք բարդ հանդիպում ենք անցկացնելու: Վստահ եմ, որ իտալական ակումբը շատ մոտիվացված է խաղադաշտ դուրս գալու:
Մենք այլևս պարտվելու իրավունք չունենք: Պատրաստվում ենք 3 միավոր վաստակել «Ինտերի» դեմ խաղում»,- ասել է Զիդանը:
Հիշեցնենք, որ Զիդանի թիմը երկու տուրից հետո վաստակել է 1 միավոր և խմբում զբաղեցնում է վերջին հորիզոնականը: