Նոյեմբերի 1-ից Տոկիոյում մեկնարկել է օլիմպիական ջահերի ցուցադրությունը, որոնք կկիրառվեն 2021 թվականի օլիմպիական և պարալիմպիկ ջահերի փոխանցումավազքում։ Այդ մասին հայտնում է Kyodo գործակալությունը:
Նշվում է, որ առաջիկա ութ ամիսների ընթացքում ջահերի ցուցադրությունը կանցկացվի 62 մայրաքաղաքային տարածքներում:
Օլիմպիական կրակի փոխանցումավազքի մեկնարկը տեղի կունենա 2021 թվականի մարտի 25-ին Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում, իսկ մրցավազքը կտևի 121 օր: Պարալիմպիկ ջահի փոխանցավազքը տեղի կունենա օգոստոսի 12-ից 24-ը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերը նախատեսվում էր անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մրցաշարը հետաձգվեց մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Միևնույն ժամանակ, Տոկիո-2020 խաղերի անունը կպահպանվի: