Այսօր հայտնի դարձավ, որ Էդեն Ազարը մեծ հավանականությամբ բաց կթողնի դեկտեմբերի 18-ին կայանալիք Էլ կլասիկոն։ Եվ ահա ժամեր անց «Ռեալի» պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել բելգիացու վնասվածքի վերաբերյալ։
«Արքայական» ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Ազարը այսօր դարձյալ բուժզննում է անցել, ինչը ցույց է տվել, որ ֆուտբոլիստի մոտ այլ վնասվածք ևս կա։ Վերականգնումը շարունակվում է։ Marca-ի պնդմամբ՝ Ազարը բաց է թողնելու «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպումը։
«Ռեալը» հայտարարություն է տարածել նաև Մարսելոյի վնասվածքի վերաբերյալ։ Բրազիլացի պաշտպանի մոտ ձախ ծնկի մկանային վնասվածք է։ Նրա մասնակցությունը Էլ կլասիկոյին ևս հարցականի տակ է։