ԱՊԼ 7-րդ տուրում «Չելսին» հյուրընկալվել էր «Բարնլիին» ու հաղթեց խոշոր հաշվով։ Լոնդոնցիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի տարբերակը։
26-րդ րոպեին հաշիվը բացեց Հաքիմ Զիեշը։ Երկրորդ կեսի 63-րդ րոպեին Կուրտ Զումայի գոլի շնորհիվ «Չելսին» կրկնապատկեց հաշվի առավելությունը։ Խաղի վերջնահաշիվը ձևակերպեց Տիմո Վերները՝ մրցակցի դարպասը գրավելով 70-րդ րոպեին։
Այս կերպ «Չելսին» 12 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Բարնլին» 1 միավորով՝ 20-րդ։