Ա Սերիայի 6-րդ տուրի շրջանակում «Սպեցիան» վաղն ընդունելու է «Յուվենտուսին»: Այս հանդիպմանը կարող է մասնակցել թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, եթե Covid 19-ի հերթական թեստի արդյունքները բացասական լինեն, տեղեկացնում է Sky Italia-ն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն վերջերս դուրս էր եկել ինքնամեկուսացումից, ապա հանձնել էր Covid 19-ի թեստ, որի արդյունքները բացասական էին եղել:
Հավելենք, որ Ռոնալդուի կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի դարձավ հոկտեմբերի 3-ին: